Միջազգային

Հարավային Կորեայի պաշտոնաթող նախագահը կալանքից ազատ է արձակվել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, ով պաշտոնանկ էր արվել երկրում ռազմական դրություն հայտարարելու պատճառով, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը բավարարել է Յուն Սոկ Յոլի կալանքը վերացնելու խնդրանքը, հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։ 

Քաղաքական գործիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշելով, որ դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն հայտարարելու համար իրեն առաջադրված մեղադրանքն անօրինական է։