Միջազգային

Ուկրաինան և Չինաստանը գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը կխորացնեն

Ուկրաինան և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել դեպի Չինաստան ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ցանկն ընդլայնելու մասին: Ասվում է Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարութան տարածած հաղորդագրության մեջ։

 «Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանման մեկնարկը չինական շուկա ռազմավարական քայլ է տնտեսության ամրապնդման և մատակարարումների աշխարհագրության ընդլայնման համար։

Չինաստանը գյուղատնտեսական ապրանքների աշխարհի խոշորագույն ներկրողներից մեկն է, և ուկրաինացի արտադրողների համար նոր հնարավորություններ բացելը ոչ միայն կբարձրացնի արտարժույթի եկամուտը, այլև կամրապնդի Ուկրաինան՝ որպես միջազգային շուկայում բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի հուսալի մատակարար»,- նշել է վարչության պետ Վիտալի Կովալը։