Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում գտնվող ուկրաինացիներին ժամանակավոր իրավական կարգավիճակից զրկելու թեմային։ Նախագահը հայտարարել է, որ «իրենք չեն ցանկանում որևէ մեկին վիրավորել», բայց որ իր վարչակազմը դիտարկում է այդ քայլը:
«Դե, մենք չենք ցանկանում վիրավորել որևէ մեկին և, իհարկե, չենք ցանկանում վիրավորել նրանց։ Կային որոշ մարդիկ, ովքեր կարծում են, որ դա տեղին է, իսկ ոմանք՝ ոչ, և ես շուտով որոշում կկայացնեմ, բայց մենք չենք ցանկանում վիրավորել նրանց, հատկապես ուկրաինացիներին, նրանք շատ բանի միջով են անցել»,- ասել է Թրամփը։
Նշենք, որ Reuters-ը հինգշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ վարչակազմը ծրագրում է չեղյալ համարել հազարավոր ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը, որը անմիջապես հերքվել է Սպիտակ տան կողից։
Օգնությունը, որը հայտնի է որպես Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, վերաբերում է այն մարդկանց, ովքեր կբախվեն ծայրահեղ դժվարությունների, եթե ստիպված լինեն վերադառնալ հայրենիք։