Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հակադարձել է իր նախօրեի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի արձագանքներին։
Հիշեցնենք, նա Մոսկվային Եվրոպայի համար գոյաբանական սպառնալիք էր անվանել, իսկ ռուսական կողմը նրան համեմատել էր Նապոլեոնի ու Հիտլերի հետ։
«Այսօր Եվրոպայում ես տեսնում եմ միայն մեկ կայսերապաշտ ուժ՝ Ռուսաստանը»,– ասել է Մակրոնը և Վլադիմիր Պուտինին անվանել է «կայսերապաշտ, որը ձգտում է վերաշարադրել պատմությունը»;
Ըստ Մակրոնի՝ Կրեմլը ակնհայտ «խայթվել է» այն բանից, երբ իրենց խաղը բացահայտվել է: Նա նշել է, որ Ռուսաստանն այդպես է արձագանքել իր ելույթին, որտեղ զգուշացրել էր, որ ռուսական ագրեսիան «սահմաններ չի ճանաչում», քանի որ դա ճշմարտություն է: