Միջազգային

Գործնականում Ուկրաինան ամբողջությամբ վերսկսել է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ. Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը RBC-Ukraine հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է գերակայել որոշակի գործընթացներում, որոնք իրենք իրենց համար առաջնահերթություն են համարում։ 

«Նրանք ուկրաինական պատերազմի ավարտը համարում են իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություն, ցանկանում են այնտեղ արագ արդյունքների հասնել։ Հնարավո՞ր է արագ արդյունքների հասնել։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Բայց կարո՞ղ ենք այսօր ասել, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը լիովին վերականգնվել է։ Գործնականում՝ այո»,- ասել է նա։