Միջազգային

Զելենսկին հաստատել է՝ ԱՄՆ–ի հետ բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի

Զելենսկին հաստատել է՝ ԱՄՆ–ի հետ բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի

Ուկրաինայի նախագահ Վոլոդեմիր Զելենսկին հաստատել է, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում տեղի կունենան Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Նրանք քննարկելու են խաղաղության հաստատման համար երկու երկրների համագործակցությունը։ Հայտարարությունը Զելենսկին արել է Բրյուսելում՝ Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, որտեղ եվրոպացի առաջնորդները որոշել են կտրուկ ուժեղացնել մայրցամաքի անվտանգությունը՝ Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին․ հայտնում է BBC-ն։

Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ կհանդիպի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին․ «Դրանից հետո իմ թիմը կմնա Սաուդյան Արաբիայում՝ աշխատելու ամերիկացի գործընկերների հետ»,– ավելացրել է Վլադիմիր Զելենսկին:

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը լրագրողներին ասել է, որ նախատեսում է մեկնել Սաուդյան Արաբիա՝ Ուկրաինայի պատվիրակության հետ հանդիպման։ «Խնդիրն այն է, որ մշակենք խաղաղ համաձայնագրի և նախնական հաշտության շրջանակ»,– ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական