Միջազգային

Թրամփը սահմանափակում է Մասկին. Politico

Politico-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարականներ է տվել կառավարական կաբինետին։

«Դուք եք պատասխանատու Ձեր գերատեսչությունների համար, այլ ոչ թե Իլոն Մասկը»,- ասել է Թրամփը։

Նա պետական ծառայողների զանգվածային ազատումներից հետո սահմանափակել է Իլոն Մասկի լիազորությունները։

Այժմ Մասկն իրավունք ունի հանձնարարականներ տալ գերատեսչություններին, այլ ոչ թե ինքնուրույն կադրային որոշումներ կայացնել: Նախարարների հանդիպմանը նա նույնպես ներկա է եղել։

Մասկը համաձայնել է Թրամփի դիտողություններին և խոստովանել, որ կառավարության արդյունավետության վարչությունը որոշ սխալներ է թույլ տվել: Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ, թե արդյոք Թրամփի նման կարգադրությունը կհանգեցնի աշխատանքից ազատված աշխատակիցների վերադարձին:

Թրամփն ընդգծել է, որ ցանկանում է լավ մարդկանց պահել կառավարությունում և թույլ չտալ ընդունակ դաշնային ծառայողների զանգվածային ազատումը: