Միջազգային

Ինչու Զելենսկին Թրամփի հետ հանդիպմանը կոստյում չէր կրել

Վոլոդեմիր Զելենսկու դիզայներ Էլվիրա Հասանովան Financial Times-ին հայտնել է, թե ինչու Ուկրաինայի նախագահը Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կոստյում չի կրել:

«Նա պատերազմական ժամանակների առաջնորդ է։ Պատերազմի ժամանակ, նույնիսկ քաղաքական գործիչներին, կոստյումներ պետք չեն», - բացատրել է դիզայները։

Նշենք, որ Զելենսկին Թրամփի հետ հանդիպմանը կրել է երկարաթև պոլո, որի վրա ասեղնագործված էր եռաժանի: «Սա Ուկրաինայի ազգային, անկախության խորհրդանիշն է: Նրա ոճը 21-րդ դարում առաջնորդության չափանիշ է սահմանում, քանի որ նա ուժեղ անհատականություն է»,- պարզաբանել Է դիզայները։

Դիզայների խոսքով՝ Զելենսկու կերպարներն «աշխարհին ուղղված ուղերձի մասն են, որ նա կանգնած է իր ժողովրդի կողքին»։

«Մենք չենք կարող կոստյումներ կրել, երբ մեր զինվորները կռվում են, իսկ մեր ժողովուրդը ապաստարաններում է։ Դա ավելին է, քան նորաձևությունը. դա հաղորդակցություն է»,- համոզված է Հասանովան։