Միացյալ Թագավորությունը կշարունակի Ուկրաինայի հետ կիսվել հետախուզական տվյալներով։ Սակայն Լոնդոնի և այլ եվրոպական երկրների կողմից կառաջարկվեն շատ ավելի սահմանափակ հնարավորություններ, քան ԱՄՆ-ի կողմից էր. այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը։
Միացյալ Թագավորությունը նույնպես կշարունակի չմշակված տվյալների իր վերլուծությունը, պարզապես չի փոխանցի ԱՄՆ-ի տեղեկատվությունը, որը ձեռք է բերվել երկու երկրների միջև վաղուց հաստատված փոխանակման պայմանավորվածությունների միջոցով:
Նշենք, որ նախօրեին Ֆրանսիան հրապարակավ հայտարարեց, որ կշարունակի հետախուզական տեղեկատվություն տրամադրել Ուկրաինային։ Երկրի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնյուն ասել էր, որ թեև ԱՄՆ որոշումը կունենա «զգալի գործառնական ազդեցություն», Փարիզը կշարունակի օգնել իր «ինքնիշխան հետախուզության» միջոցով:
Ֆրանսիայի նախարարն ասել է, որ Միացյալ Թագավորության դիրքորոշումն «ավելի բարդ է», քանի որ նրա հետախուզական ապարատը ավելի սերտ կապված է Վաշինգտոնի հետ, թեև բրիտանական աղբյուրներն ընդգծել են, որ Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի միջև եղել է մրցակցության, ինչպես նաև համագործակցության երկար պատմություն: