Միջազգային

Transavia France-ը Փարիզ-Թբիլիսի թռիչքներ կիրականացնի

Transavia France ավիաընկերությունը այս գարնանը կմեկնարկի թռիչքներ Փարիզի և Թբիլիսիի միջև։

Առաջին թռիչքը նախատեսված է ապրիլի 12-ին։ Տոմսերն այժմ հասանելի են ավիաընկերության կայքում ամրագրման համար:

Transavia France ավիաընկերությունը Օրլի օդանավակայանից Թբիլիսի թռիչքներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին: