Եթե ընտրվի համագործակցության ճանապարհը, այն կարող է փոխադարձ շահավետ լինել, բայց եթե ճնշումը շարունակվի, Չինաստանը կոշտ կարձագանքի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ խոսելով ամերիկյան պատժամիջոցների և քաղաքականության մասին։
Ըստ նախարարի՝ ամերիկյան ներկայիս քաղաքականությունը խոշոր երկրին բնորոշ պատասխանատվություն չունի։
«Աշխարհում կա մոտ 190 երկիր։ Պատկերացրեք, եթե յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր առաջնահերթությունների վրա և հավատա իր ուժին և կարգավիճակին, աշխարհը կընկնի ջունգլիների օրենքի տակ»,- ընդգծել է նա։