Միջազգային

«Նախապայմանները պետք է բավարարվեն»․ ֆոն դեր Լայենը՝ Թրամփին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովում ներկայացրել է Ուկրաինայի աջակցության համար «ReArm Europe» ծրագիրը։ Դրա շրջանաներում Եվրամիության երկրները մոտակա ժամանակում 800 միլիարդ եվրո կհատկացնեն ռազմական ծախսերի համար։ Նշված գումարից 150 միլիարդ եվրոն կներգրավվի որպես վարկ՝ օդային պաշտպանության համակարգեր, անօդաչու սարքեր (դրոններ) և այլ զինատեսակներ ձեռք բերելու նպատակով։

Ֆոն դեր Լայենը լրագրողներին հետագայում հայտնել է, որ եթե Թրամփը ցանկանում է «խաղաղություն ուժի միջոցով», դա հնարավոր կլինի միայն ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ, «քանի որ նախապայմանները պետք է բավարարվեն»: Նա նշել է, թե «բազմաթիվ օրինակներ կան, որ ցույց են տալիս՝ որքան կարևոր է Եվրոպայի աջակցությունը դրական արդյունքի հասնելու համար»՝ հղում անելով ԵՄ տնտեսական, ռազմական օգնությանը և Ուկրաինայի էներգետիկ համակարգի գործունեությունը պահպանելու աջակցությանը: