Միջազգային

Անկարան ԵՄ-ից ակնկալում է ռազմավարական և հեռատես դիրքորոշում. Էրդողան

Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանը լիիրավ անդամակցության նպատակին։ Նրա խոսքով՝ Անկարայում ակնկալում են, որ ԵՄ-ն ռազմավարական և հեռատես դիրքորոշում կորդեգրի և կակտիվացնի Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

«Թուրքիայի հետ համատեղ եվրոպական անվտանգությանը վերաբերող բոլոր քայլերի պլանավորումը կհամապատասխանի մեր ընդհանուր շահերին», - ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:

Անկարայում որևէ հիմք չեն տեսնում Թուրքիային ԵՄ-ի՝ պաշտպանական արտադրանքի գնման և Ուկրաինայի վերակառուցման ծրագրերում չընդգրկելու համար: 

«Թուրքիայի համար կարևոր է այնպիսի մեխանիզմներում ներառումը, ինչպիսին է Խաղաղության եվրոպական հիմնադրամը, որի նպատակն Ուկրաինայի վերականգնումն ու վերածնունդն է», - հայտարարել է քաղաքական գործիչը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև արդար, ամուր և արժանապատիվ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դիվանագիտական ամուր հիմք, որի հիման վրա հակամարտող կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ»: 

«Թուրքիան աջակցում է ՌԴ - ի և Ուկրաինայի հակամարտությունում օդում և ծովում կրակի և հարձակումների շուտափույթ դադարեցման նախաձեռնությանը՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման քայլ», - հայտարարել Է Էրդողանը: