Մեր տարածաշրջանում առկա է առաջնորդության համար գլոբալ պայքար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք չենք կարող իրադարձություններին հետևել տրիբունայից։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և տարածաշրջանային իրադարձություններն ուղղորդենք ի շահ մեր երկրի»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան այսօր ավելի ուժեղ, ավելի վճռական և շահեկան դիրքերում է՝ իրականացնելու «Թուրքիա առանց ահաբեկչության» նպատակը՝ իր բոլոր դրսևորումներով։
«Այս օրերին, երբ ցեղասպան ցանցը հայտարարում է մեր տարածաշրջանը պառակտելու իր մտադրության մասին, մենք պետք է համապատասխան կերպով սահմանենք մեր քաղաքականությունը»,- ասել է նա։