ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել քաղաքում անօթևանների ճամբարների դեմ: Այս մասին Թրամփը հայտարարել է Truth Social սոցցանցի իր էջում։
«Մենք ծանուցեցինք Վաշինգտոնի քաղաքապետին, որ նա պետք է մաքրի անօթևանների անհրապույր ճամբարները, հատկապես Պետդեպարտամենտի և Սպիտակ տան շենքի շրջակայքում»,- գրել է նա։
Թրամփը նշել է, որ եթե Բոուզերը չկարողանա լուծել այս խնդիրը, նա և իր վարչակազմը կմիջամտեն իրավիճակին:
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ մայրաքաղաք Վաշինգտոնը պետք է լինի մաքուր և անվտանգ: