Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը այսօր հրավիրված արտահերթ գագաթնաժողովից առաջ հայտարարել է նոր նախաձեռնության մասին։
Ըստ նրա՝ դաշինքի համար գնալով ավելի դժվար է դառնում որոշումների կայացումը՝ Հունգարիայի կողմից Ուկրաինային օգնության վերաբերյալ որոշումների ընդունման խոչընդոտների պատճառով։
«Ահա թե ինչու մենք ունենք մեծամասնության կոալիցիա կազմելու նոր նախաձեռնություն, որը երաշխավորում է, որ մեկ երկիր չի կարող արգելափակել բոլորին»,- ընդգծել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։