Միջազգային

Ֆրանսիան Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի

Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ-ի կողմից նման համագործակցության կասեցման պայմաններում։

Համապատասխան հայտարարությունն արել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն։ Այս մասին հաղորդում է France24-ը։

«Մեր հետախուզական ծառայությունը ինքնիշխան է և ունի հնարավորություններ, որոնք բնորոշ են միայն մեզ։ Մենք դա կփոխանցենք ուկրաինացիներին»,- ասել է նա։