Միջազգային

Լավրովը Մակրոնին համեմատել է Նապոլեոնի ու Հիտլերի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին խոսելիս հիշատակել է Նապոլեոնին ու Հիտլերին։

«Ի տարբերություն իր նախորդների՝ Նապոլեոնի, Հիտլերի, որոնք նույնպես ցանկացել են Ռուսաստանի դեմ պատերազմել, պարոն Մակրոնն առանձնապես նրբանկատ չի գործում»,- ասել է Լավրովը՝ հավելելով,- «Նրանք ուղղակիորեն ասում էին. «Պետք է նվաճել Ռուսաստանը, պետք է Ռուսաստանին հաղթել»սկ Մակրոն, ըստ երևույթին, նույնն է ցանկանում, բայց ինչ-ինչ պատճառներով հայտարարում է, թե Ռուսաստանի դեմ պետք է պատերազմել, որպեսզի այն չհաղթի Ֆրանսիային, և որ Ռուսաստանը Ֆրանսիայի ու Եվրոպայի համար սպառնալիք է ստեղծում»։

Լավրովը խոսել է Մակրոնի և Պուտինի հնարավոր հեռախոսազրույցի մասին, նշելով, որ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարում է Ռուսաստանի նախագահին զանգահարելու ծրագրերի մասին, սակայն գործնական քայլ չի անում այդ ուղղությամբ. «Մինչդեռ, նրա մոտ այդպիսի հնարավորություններ կան, և, ինչպես ասում են, ոչ ոք չի արգելում»,- ասել է նա: