Միջազգային

Սաուդյան Արաբիայում տեղի կունենան ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ

ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն մարտի 11-ին՝ Սաուդյան Արաբիայում, հայտնում է Fox News-ը։ 

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը կհանդիպեն Ուկրաինական պատվիրակության, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։

Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման օրակարգում կներառվեն խաղաղ համաձայնագրի հիմունքները և զինադադարը։