Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պետք է «վերագործարկեն» իրենց հարաբերությունները՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ՌԴ և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Կիտ Քելոգը։
«ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է վերագործարկեն հարաբերությունները՝ հակամարտությունն ավարտելու համար։ Մեկուսացումը և ռուսների հետ փոխգործակցության բացակայությունը կենսունակ ռազմավարություն չեն»,- ասել է նա։