Լեհաստանը սկսել է արտաքսել Վրաստանի քաղաքացիներին և այլ օտարերկրացիների, ովքեր երկրում գտնվելու ընթացքում խախտել են օրենքը:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ վրացական խմբավորումները կդառնան առաջնային թիրախ, քանի որ նրանք «շատ ակտիվ են»։
Ըստ Gazeta Prawna-ի տվյալների, Կրակովից մեկնած ինքնաթիռում եղել է Վրաստանի 17 արտաքսվող քաղաքացի։
«Արտաքսումը սկսվել է։ Մենք հաջողությամբ ջախջախեցինք վրացական ավազակախմբերին։ Ոչ թե խոսքեր, այլ գործեր», - գրել է Տուսկը «X»-ի իր էջում՝ տեղադրելով ձերբակալվածներին ուղարկելու կադրերը։
Լեհաստանի սահմանային ծառայությունից հայտնել են, որ արտաքսվածները 24-58 տարեկան տղամարդիկ են: Նրանց թվում կան գողության համար դատապարտված անձինք, ովքեր խախտել են Լեհաստանում գտնվելու կանոնները կամ ապօրինի հատել են պետական սահմանը:
ՆԳՆ տվյալներով՝ անցած տարվա ընթացքում Լեհաստանում Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել են 1895 անգամ։ Լեհական բանտերում այս տարվա սկզբին պահվում էր Վրաստանի 322 քաղաքացի։
Deportacje ruszyły. Skutecznie rozbijamy gruzińskie gangi. Nie słowa, a czyny. pic.twitter.com/zlwCvEnyjo
— Donald Tusk (@donaldtusk) March 5, 2025