Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները, որոնք հավաքվել են Բրյուսելում կայանալիք արտահերթ գագաթնաժողովին, հիմնականում հավանություն կտան 800 մլրդ եվրո արժողությամբ «Եվրոպայի վերազինման» ծրագրին, որը նախանշել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այս շաբաթվա սկզբին:
«Եվրոպան պետք է դառնա ավելի ինքնիշխան, ավելի պատասխանատու սեփական պաշտպանության համար և ավելի լավ վերազինված, որպեսզի լինի ինքնավար՝ ի պատասխան ընթացիկ և ապագա մարտահրավերների ու սպառնալիքների», - ասված է նախագծի եզրակացությունների վերջին հատվածում, փոխանցումլ է The Guardian-ը:
Ֆոն դեր Լյայենն առաջարկել է 150 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրման սխեմա, որպեսզի անդամ պետություններին օգնի համատեղ ձեռք բերել համաեվրոպական սպառազինություն, ինչպես նաև մեղմացնել ԵՄ հարկաբյուջետային կանոնները, ինչը կառավարություններին կօգնի ֆինանսավորել 650 մլրդ եվրոյի չափով պաշտպանական հնարավոր լրացուցիչ ծախսեր՝ առանց Եվրահանձնաժողովի կողմից տուգանքների ենթարկվելու, ինչպես նաև այլ միջոցներ: