Ուկրաինայի նախագահ Վոլոդեմիր Զելենսկին միացել է ԵՄ ղեկավարների հանդիպմանը, որ ընթանում է Էմանուել Մակրոնի՝ ՌԴ-ին ուղղված խիստ նախազգուշացումից հետո. գրում է The Guardian-ը։
ԵՄ ղեկավարները քննարկում են Ուկրաինային 800 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու հարցը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ինքնապաշտպանության՝ առանց ԱՄՆ-ի աջակցության: