Միջազգային

Թրամփի շրջապատը բանակցություններ է վարել Տիմոշենկոյի և Պորոշենկոյի թիմերի հետ. Politico

Դոնալդ Թրամփի շրջապատի չորս բարձրաստիճան անդամներ գաղտնի բանակցություններ են վարել Վլադիմիր Զելենսկու գլխավոր քաղաքական ընդդիմախոսներից մի քանիսի հետ։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանք բանակցություններ են վարել Յուլիա Տիմոշենկոյի և Պյոտր Պորոշենկոյի կուսակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ 

Ըստ պարբերականի՝ քննարկումները կենտրոնացած են եղել այն բանի վրա, թե արդյոք Ուկրաինան կարող է արագ նախագահական ընտրություններ անցկացնել: 

Politico-ի հարցին, թե արդյոք Տիմոշենկոն մասնակցել է ԱՄՆ վարչակազմի անդամների հետ նախագահական ընտրությունների կամ խաղաղ բանակցությունների վերաբերյալ բանակցություններին, նրա խոսնակ Նատալյա Լիսովան ասել է. «Մենք դեռ չենք մեկնաբանի դա»։

Պոռոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից էլ պարբերականին հայտնել են, որ իրենց նպատակը հետպատերազմյան ազատ և արդար ընտրությունների անցկացումն է։

«Մեր նպատակն է ոչ թե պնդել ընտրություններ ացկացնել, այլ ապահովել ազատ և արդար մրցակցային հետպատերազմյան ընտրություններ մեր երկրում»,- ասել են Պորոշենկոյի թիմից։