Միջազգային

Պետդեպարտամենտի ճեպազրույցների ֆորմատը այսօրվանից կսկսի

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը այսօր առաջին անգամ հանդես կգա լրատվամիջոցների համար նախատեսված ճեպազրույցով, համաձայն պետդեպարտամենտի հանրային ժամանակացույցի:

Նշենք, որ Fox News-ի նախկին թղթակից Բրյուսը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատվել էր պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի պաշտոնում:

Բայդենի վարչակազմի օրոք Պետդեպարտամենտը գրեթե ամենօրյա մամուլի ճեպազրույցներ էր անցկացնում: Թրամփի առաջին նախագահության ընթացքում ճեպազրույցները եղել են հազվադեպ և անկանոն: