Միջազգային

Ուկրաինայի պատերազմը պրոքսի պատերազմ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի օրը կրկնել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր կոչը՝ ասելով, որ այն պրոքսի (միջնորդավորված) պատերազմ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Այս մասին Ռուբիոն խոսել է Fox News հեռուստալիքի եթերում:

«Անկեղծ ասած, սա պրոքսի պատերազմ է միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի, որն օգնում է Ուկրաինային, և Ռուսաստանի միջև, և սրան պետք է վերջ դնել», - ասել է նա:

Ռուբիոն պնդել է, որ Ուկրաինային օգնություն տրամադրելը «այնքան, որքան նրանց պետք է, և այնքան ժամանակ, որքան կպահանջվի» ռազմավարություն չէ, և որ ոչ ոք չունի պատերազմի լուծման կոնկրետ ծրագիր: