Հոնկոնգյան CK Hutchison Holding ընկերությունների խումբը համաձայնել է վաճառել իր դուստ ընկերություններին, ամերիկյան Blackrock կոնսորցիումին։ Այս գործարքով ամերիկյան ընկերության վերահսկողության տակ են անցնում Պանամայի ջրանցքում գտնվող երկու խոշոր նավահանգիստներ։
Հայտարարության մեջ CK Hutchison Holding-ը նշել է, որ Hutchison Port Holdings-ի և Hutchison Port Group Holdings-ի բոլոր բաժնետոմսերը վաճառելու է կոնսորցիումին մոտ 23 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով, ներառյալ 5 միլիարդ դոլար պարտքը:
Գործարքը թույլ կտա BlackRock կոնսորցիումին վերահսկել 43 նավահանգիստները 23 երկրներում, ներառյալ Բալբոա և Կրիստոբալ նավահանգիստները, որոնք գտնվում են Պանամայի ջրանցքի երկու ծայրերում: Մյուս նավահանգիստները գտնվում են Մեքսիկայում, Նիդեռլանդներում, Եգիպտոսում, Ավստրալիայում, Պակիստանում և այլ երկրներում։
Այս գործարքը դեռ պետք է հաստատվի Պանամայի կառավարության կողմից։
Այս տեղեկությունը հատկանշական է Դոնալդ Թրամփի՝ Պանամայի ջրանցքը ամերիկացիներին վերադարձնելու հայտարարությունների ֆոնին։