Միջազգային

ԱՄՆ-ն արգելել է Միացյալ Թագավորությանը Ուկրաինային հետ կիսվել հետախուզական տվյալներով

ԱՄՆ-ն արգելել է Միացյալ Թագավորությանը Ուկրաինային հետ կիսվել ԱՄՆ ռազմական հետախուզության տվյալներով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Հրատարակության աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն այդ քայլին է գնացել Ուկրաինային ռազմական օգնության սառեցման շրջանակներում, սակայն Սպիտակ տունը կամ Պենտագոնը պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Գործակալությունը նաև գրում է, որ Մակրոնն ու Սթարմերը պատրաստ են հաջորդ շաբաթ Զելենսկու հետ մեկնել ԱՄՆ՝ խաղաղության ծրագրի վերաբերյալ «միասնական ճակատ» ներկայացնելու համար, իսկ Լոնդոնը «բոլոր մակարդակներով» Վաշինգտոնին համոզում է, որ Կիևին ռազմական աջակցությունը պետք է վերսկսվի։