Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ Մինսկում։ Նա Բելառուսի մայրաքաղաք է հրավիրել Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկուն, Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին:
«Ուզում եք՝ եկեք այստեղ. մոտ-200 կիլոմետր է Բելառուսի սահմանից մինչև Կիև։ Կես ժամվա ճանապարհ է ինքնաթիռի համար: Եկեք։ Այստեղ մենք կնստենք: Հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու, եկեք պայմանավորվենք: Խնդրում եմ փոխանցեք Թրամփին ես նրան սպասում եմ այստեղ՝ Պուտինի և Զելենսկու հետ միասին: Նստենք ու հանգիստ պայմանավորվենք։ Եթե ցանկանում եք պայմանավորվել», - ասել Է Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։
Բելառուսի նախագահը կարծում է, որ Պուտինը նպատակաուղղված է խաղաղ բանակցություններին և հակամարտության կարգավորմանը:
Նա նաև կարծում է, որ Ուկրաինայի նախագահի հետ «պետք է համոզել պայմանավորվել, քանի որ Զելենսկու հետևում կանգնած է ուկրաինական հասարակության մեծ մասը։ Այդ պատճառով պետք է պայմանավորվել»։