Միջազգային

Մակրոնը, Զելենսկին և Սթարմերը կարող են այցելել Վաշինգտոն

Ֆրանսիայի կառավարությունը հաստատել է, որ Մակրոնը, Զելենսկին և Սթարմերը մոտ ապագայում կարող են այցելել Վաշինգտոն։

«Դիտարկվում է հավանականությունը, որ նախագահ Մակրոնը կարող է նախագահ Զելենսկու և իր բրիտանացի գործընկերոջ հետ վերադառնալ Վաշինգտոն», - ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Սոֆի Պրիմասը։

Լրագրողների պարզաբանման խնդրանքին, թե երբ դա տեղի կունենա, նա պատասխանել է, որ ստույգ տեղեկություն չունի, բայց ակնկալում է, որ առաջնորդները մոտ ապագայում կայցելեն Վաշինգտոն, և, իր կարծիքով, Ֆրանսիան հանդիպման առաջարկ կանի։

Այս մասին ավելի վաղ գրել էր Daily Mail-ը՝ նշելով, որ Լոնդոնը նաև «բոլոր մակարդակներով» համոզում է Վաշինգտոնին շարունակել աջակցել Ուկրաինային։

Ելիսեյան պալատի ներկայացուցիչն ասել է, որ այս պահին Մակրոնի Վաշինգտոն այցելելու պլաններ չկան։