Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագրի պայմանները կարող են փոխվել, քանի որ այժմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «ավելի շահավետ գործարք կնքել, գրում Է CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ չնայած Ուկրաինան հասկացրել է ԱՄՆ-ին, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, քանի դեռ ամերիկյան կողմը հայտարարում է, որ համաձայնագիրն ավարտված չէ:
Պարբերականը որպես ապացույց մեջբերել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի խոսքերը, որին լրագրողները հարցրել են, թե արդյոք համաձայնագիրը դեռ արդիական է: Ինչին պաշտոնյան պատասխանել է՝ «դեռ ոչ»։
«Մի քանի աղբյուրներ հայտնել են, որ համաձայնագիրը դեռ ավարտված չէ, և դրա պայմանները կարող են փոխվել, քանի որ նախագահ Թրամփն այժմ ձգտում է ավելի լավ և ավելի շահավետ գործարքի», - գրում է պարբերականը՝ մեջբերելով մանրամասներին ծանոթ զրուցակցի խոսքը: