Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է բանակցությունների անցկացման վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի Ուկրաինային օգնության վերականգնման հնարավորությունը, եթե բանակցություններ կազմակերպվեն և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկվեն: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթսը:

Ըստ Ուոլթսի՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է բանակցությունների անցկացման վայրը և ամսաթիվը:

Նա հավելել է, որ եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ԱՄՆ-ը կքննարկի Ուկրաինային ռազմական օգնությունը վերսկսելու հնարավորությունը։

«Մենք արդեն խոսում ենք վստահության ամրապնդման միջոցների մասին, որոնք հետո կկիրառենք ռուսների նկատմամբ և կփորձարկենք այդ կողմը», - ասել է նա

«Կարծում եմ, եթե կարողանանք հստակեցնել այս բանակցությունները և առաջ շարժվել դրանց ուղղությամբ, իսկ իրականում նաև վստահություն ձևավորող քայլեր առաջարկել, ապա նախագահը լրջորեն կդիտարկի այս դադարը վերացնելու հնարավորությունը»,- ընդգծել է Ուոլթսը։