ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել հազվագյուտ մետաղների վերաբերյալ համագործակցությունը, սակայն առայժմ կոնկրետ ծրագրեր չկան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ կոնկրետ ծրագրեր չկան, բայց եթե դա քննարկելու անհրաժեշտություն լինի, ապա նախագահը, իհարկե, դա կքննարկի»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Մինսկում անցկացնելու հնարավորությունը դեռ չի քննարկվել, բայց Մոսկվայի համար Բելառուսի մայրաքաղաքը կլիներ լավագույն բանակցային վայրը:
«Այն չի բարձրացվել և որևէ կերպ չի քննարկվել։ Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն վայրն է։ Նա մեր գլխավոր դաշնակիցն է։ Այդ պատճառով մեզ համար դա բանակցությունների լավագույն վայրն է», - Պեսկովը։