ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին և այն դադարեցնելու իր ջանքերին։
«Ես անդադար աշխատում եմ՝ ավարտին հասցնելու Ուկրաինայում ընթացող դաժան հակամարտությունը»,– հայտարարել է Թրամփը Կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում։
«Այս սարսափելի և դաժան պատերազմի հետևանքով, որի վերջը դեռևս չի երևում, միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ անհարկի զոհվել կամ վիրավորվել են։ Միացյալ Նահանգները Ուկրաինայի պաշտպանության համար ծախսել է հարյուրավոր միլիարդ դոլարներ»,– ասել է նա։
Դիմելով Կոնգրեսականներին՝ Թրամփը հարցրել է. «Դուք ցանկանու՞մ եք, որ սա ևս հինգ տարի շարունակվի»։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային աջակցելու համար ծախսել է Եվրոպայից զգալիորեն ավելի մեծ գումարներ. «Ցավալի է, որ Եվրոպան ռուսական նավթի և գազի գնման վրա ավելի շատ գումար է ծախսել, քան Ուկրաինայի պաշտպանության վրա։ Պատկերացրեք դա»,– նշել է նա։
Ելույթի ընթացքում, երբ Թրամփը խոսել է Ուկրաինայի մասին, որոշ դեմոկրատ կոնգրեսականներ լքել են դահլիճը։