Իրանը Ռուսաստանի դաշնակիցն է, և Մոսկվան ԱՄՆ-ին անհանգստացնող միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի խաղաղ կարգավորման ներուժ է տեսնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական դիրքորոշումն այն է, որ այդ խնդիրը՝ Իրանի միջուկային դոսյեն, պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական, դիվանագիտական միջոցներով: Մենք կարծում ենք, որ դրա համար ներուժ կա»,- - ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը։
«Քանի որ Իրանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերը, այն երկիրը, որի հետ մենք զարգացնում ենք համալիր փոխշահավետ, փոխադարձ հարգալից [համագործակցությունը], Ռուսաստանը պատրաստ է դրա համար անել հնարավորը: Միացյալ Նահանգներին այդ մասին հայտնի է»,- նշել Է Պեսկովը։