ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել չինական ապրանքների մաքսատուրքերը 10% - ից 20% բարձրացնելուց հետո: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան «X»-ի էջում արված հրապարակումից։
«Եթե ԱՄՆ - ն պատերազմ է ուզում՝ լինի դա սակագնային պատերազմ, առևտրային պատերազմ կամ որևէ այլ տեսակի պատերազմ, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ», - ասվում Է ԱՄՆ-ում ՉԺՀ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հայտարարությունը հրապարակվել է այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է Կոնգրեսում տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր ելույթը: