Միջազգային

Թրամփը կոչ է արել քրեականացնել երեխաների սեռի փոփոխության վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին՝ քրեականացնել երեխաների սեռի փոփոխության վիրահատությունները։

«Ես ցանկանում եմ, որ Կոնգրեսը ընդունի օրենք, որը մշտապես արգելի և քրեականացնի երեխաների սեռի փոփոխությունը, ինչպես նաև միանգամայն դադարեցնի այն սուտը, թե ցանկացած երեխա «սխալ մարմնում» է գտնվում»,- ասել է Թրամփը։

Նախագահն արդեն չեղարկել է Բայդենի վարչակազմի մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին տրանսգենդերների իրավունքների խրախուսմանը, և խոստացել է «սեռական իդեոլոգիան» արմատախիլ անել։

Թրամփը ներկայացնելով ԱՄՆ նախորդ վարչակազմի տարբեր «անհեթեթ» ծախսերը, նշել է, որ 8 միլիոն դոլար է ծախսվել մկների սեռափոխության ծրագրի վրա։