Միջազգային

Զելենսկին զրուցել է ՄԹ վարչապետի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։ 

«Քննարկեցինք ընթացիկ զարգացումները, մտքեր փոխանակեցինք հետագա քայլերի շուրջ։ Անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի արագ հասնենք երաշխավորված խաղաղության և վերջ տանք այս պատերազմին։ Խաղաղությունը բոլորիս է պետք. արդար խաղաղություն՝ անվտանգության հստակ երաշխիքներով։ Միացյալ Նահանգների և ողջ ԵՄ ղեկավարության հետ միասին դա բացարձակապես հասանելի է։

Ես երախտապարտ եմ այս դժվարին ժամանակահատվածում խորհրդատվության և աջակցության համար: Մենք միշտ կհիշենք այն ամենը, ինչ բրիտանացիներն արել են ուկրաինացիների և մեր ընդհանուր անվտանգության համար»,- X-ի իր էջում գրել է Զելենսկին։