Միջազգային

Էրդողանի հրավերով Ալիևը կմեկնի Անկարա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Անկարա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։

«Բանակցությունների ընթացքում, որոնք տեղի կունենան նախագահականում, կքննարկվեն տարածաշրջանային և օրակարգային հարցեր։ Մտքերի փոխանակում տեղի կունենա այն քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդման համար»,- ասել է նա։

Բացի այդ, այցի շրջանակներում տեղի կունենա Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը, որի հիմքը դրվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։