Միջազգային

Թրամփը հայտնել է Զելենսկուց ստացած «կարևոր նամակի» մասին

ԱՄՆ նախագահը Կոնգրեսում հանդես է եկել ուղերձով։ Reuters-ի փոխանցմամբ, Թրամփի ուղերձն իր տևողությամբ ռեկորդային է եղել՝ 1 ժամ 40 րոպե։

Թրամփը հայտնել է, որ առավոտյան «կարևոր նամակ» է ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց, որտեղ նա պատրաստակամություն է հայտնել ստորագրել հանքային ռեսուրսների և անվտանգության մասին համաձայնագիրը։

«Ես գնահատում եմ, որ նա ուղարկել է այս նամակը։ Միաժամանակ մենք լուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ և հստակ ազդանշաններ ստացել, որ նրանք ևս պատրաստ են խաղաղության»,- ասել է Թրամփը: