Միջազգային

«Դոնալդ, դու խելացի մարդ ես, բայց սա շատ հիմար քայլ է»․ Թրյուդո

«Դոնալդ, դու խելացի մարդ ես, բայց սա շատ հիմար քայլ է»․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ։ 

«Թրամփն ասել է, որ Մեքսիկան և Կանադան մաքսատուրքերից խուսափելու ճանապարհ չունեն։ Դոնալդ, դու խելացի մարդ ես, բայց սա շատ հիմար քայլ է»,- ասել է նա։ 

Թրյուդոն նշել է, որ Օտտավան 25 տոկոս մաքսատուրք կսահմանի ամերիկյան ապրանքների վրա։ 

«Կանադացիները ողջամիտ են, և մենք քաղաքավարի ենք: Բայց չենք նահանջի»,- ասել է Կանադայի վարչապետը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական