Միջազգային

Թրամփը Թրյուդոյին Կանադայի «նահանգապետ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել է «նահանգապետ» և սպառնացել կրկնապատկել կանադական ապրանքների վրա նախօրեին սահմանած 25 տոկոս մաքսատուրքերը։ 

«Խնդրում եմ, Կանադայի նահանգապետ Թրյուդոյին բացատրեք, որ երբ նա մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ ապրանքների վրա, մեր կողմից պատասխան սակագինն անմիջապես նույն չափով կբարձրանա»,- սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։