Ամերիկյան մաքսատուրքերը Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ներմուծման վրա ուժի մեջ է մտել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ 25% մաքսատուրքերի, ինչպես նաև Չինաստանից ներկրումների 20% մաքսատուրքերի սահմանման մասին՝ կրկնապատկելով նախնական մաքսատուրքերի չափը:
«Չնայած նախագահ Թրամփը Կանադային և Մեքսիկային բավարար հնարավորություններ է ընձեռել կարտելների վտանգավոր գործունեությունը և մահաբեր թմրանյութերի հոսքը մեր երկիր կասեցնելու համար, նրանք չեն կարողացել համարժեք արձագանքել իրավիճակին», - ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Կանադան հայտարարել է, որ ի պատասխան՝ 25% մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների համար: Մեքսիկան նույնպես պատասխան քայլեր է խոստացել։
Չինաստանի ֆինանսների նախարարությունը կարճ ժամանակ անց ևս հայտարարել է ԱՄՆ-ից ներկրվող գյուղատնտեսական արտադրանքի համար 10-15% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին: Դրանք կսկսեն գործել մարտի 10-ից։
Չինաստանը նաև 15 ամերիկյան ընկերություն է ներառել արտահանման վերահսկողության ցուցակում, այն ուժի մեջ է մտնում այսօր: