Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի մասնագետների առաջ բարձրացրել է երկրում հազվագյուտ հողերի առկայության հարցը, որոնք կարող են հարուստ լինել մետաղներով։
Նախագահը շեշտել է, որ պետք է երկրում իրականացվի երկրաբանական հետազոտություն։
«Շատ արդիական թեմա է։ Ասում են, որ մեր հողերում հազվագյուտ հանքանյութեր կան, մնացածը պետք է ուսումնասիրենք՝ քիմիա, նավթ, գազ և այլն, ես համապատասխան խնդիր եմ դրել համապատասխան նախարարի առաջ»,- ասել է երկրի ղեկավարը։
Ըստ Լուկաշենկոյի՝ սրա մասին միայն Դոնալդ Թրամփն է խոսում և երկրի մասնագետները բավարար ուշադրություն չեն դարձնում այս հարցին։ «Գուցե մենք ունենք այնքան, որքան մյուսները»,- ընդգծել է նա։
«Այդ պատճառով բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարը ստիպված կլինի ձեզ հետ միասին արժանապատվորեն դիմանալ։ Դա է ապագան: Պետք է փորել, պետք է նայել, թե ինչ ունենք մեր հողում»,- հավելել է Լուկաշենկոն։