Միջազգային

ԱՄՆ-ն քննարկում է ՌԴ նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելու ծրագիր. Reuters

ԱՄՆ-ն մշակում է ծրագիր, որը կարող է մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ և դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տունը հանձնարարել է Պետդեպարտամենտին և Ֆինանսների նախարարությանը կազմել պատժամիջոցների ցանկը, որոնք հնարավոր է վերացնել։ ԱՄՆ պաշտոնյաներն առաջիկա օրերին կքննարկեն այդ ցանկը ռուսական կողմի հետ։ Այս քայլը դիտարկվում է որպես Մոսկվայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ Վաշինգտոնի ավելի լայն ռազմավարության մաս։

Առայժմ պարզ չէ, թե Վաշինգտոնը ինչպիսի քայլեր կամ զիջումներ կարող է ակնկալել Ռուսաստանից պատժամիջոցների թուլացման դիմաց։