Եվրոպական խաղաղության ծրագիրը ենթադրում է ՌԴ սառեցված ակտիվների օգտագործում՝ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիք։
Կարգավորման ծրագիրը, որը պատրաստել են եվրոպական երկրները, ենթադրում է 200 միլիարդ սառեցված ռուսական ակտիվների օգտագործում՝ որպես Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ, գրում Է Financial Times-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ Ֆրանսիան և Գերմանիան երկար ժամանակ դեմ էին Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը, սակայն այժմ Միացյալ Թագավորությունը և եվրոպական այլ երկրների հետ քննարկում են այդ միջոցների օգտագործման հնարավորությունը:
Խաղաղության ծրագիրը, ըստ Financial Times-ի մի քանի աղբյուրների, նախատեսում է, որ եթե Ռուսաստանը խախտի իր ստանձնած պարտավորությունները, ապա նրա սառեցված ակտիվները հետ կվերցվեն: Ծրագրի հեղինակները կարծում են, որ դա կստիպի Ռուսաստանին հետևել ցանկացած համաձայնագրի և Կիևին երաշխիքներ կտա»: