Միջազգային

Երեկվա դրությամբ ԱՄՆ-ից զենքի մատակարարումները շարունակվում են. Ուկրաինայի վարչապետ

Երեկվա դրությամբ ԱՄՆ-ից զենքի մատակարարումները շարունակվում են. տեղեկություններ չկան, որ ինչ-որ բան դադարեցված է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Պաշտպանության նախարարի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ից օգնությունը շարունակվում է։ Եվ ամբողջ օգնությունը, որը փաթեթներով դուրս էր գրվել ԱՄՆ նախագահի նախկին վարչակազմի օրոք, ստացվել է Ուկրաինայի կողմից։ Իսկ երեկ երեկոյան դրությամբ,տեղեկություն չունեմ, որ ինչ-որ բան դադարեցվել է։ Բոլոր փաթեթները շարունակվում էին և երեկ երեկոյան մենք ստացել ենք բոլոր օգնությունները: Առավոտյան պաշտպանության նախարարի հետ դեռ չեմ խոսել, թե արդյոք փոփոխություններ եղել են, թե ոչ։ Եթե լինեին, ես վստահ եմ, որ նա կտեղեկացներ, ես այդ մասին կիմանայի և ձեզ կտեղեկացնեի», - հայտարարել է Շմիգալը։