Սերբիայի խորհրդարանում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Ընդդիմադիրները ճայթուկներ են վառել և ջուր լցրել խոսնակ Անա Բռնաբիչի վրա։
Ընդդիմադիր «Կանաչ-ձախ ճակատ» կուսակցությունը պահանջել է օրակարգից հանել օրակարգում հաստատված բոլոր՝ 62 կետերը, բացի կրթության մասին օրենքի փոփոխություններից։ Նրանք պահանջել են նաև օրակարգից չհանել նշանակումների և պաշտոնանկությունների մասին առաջարկները՝ ներառյալ վարչապետ Միլոշ Վուչևիչի հրաժարականի հաստատումը: Կուսակցության պնդմամբ՝ «տեխնիկական կառավարությունը չի կարող նոր օրինագծեր առաջարկել»։
Ընդդիմադիր պատգամավոր Ռադոմիր Լազովիչը դուրս է եկել ամբիոն, նրան փորձել են կանգնեցնել, ծեծկռտուք է սկսվել մյուս խորհրդարանականների հետ։
Հաղորդվում է, որ միջադեպից տուժել է երեք պատգամավոր. նրանցից մեկը կաթված է ստացել, մյուսը վիրավորվել է ճայթուկով գլխին հարվածից։ Պատգամավորից մեկին էլ, որը հղի է եղել, տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ նոյմեբերից Սերբիայում հակակառավարական ցույցեր են ընթանում։ Ուսանողները հետո արդեն քաղաքացիաները պահանջում են իշխող կուսակցության հրաժարականը։