Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի միլիարդները, որոնք նախատեսված են եղել Ուկրաինային օգնելու համար, դեռ անհասանելի են։ «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացված 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգը պետք է ուղարկվեր Կիևին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
The Times պարբերականը գրում է, որ Աբրամովիչը ստիպված է եղել վաճառել ակումբը 2022 թվականին այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման պատճառով: Միլիարդատերը խոստացել է ամբողջ հասույթն ուղղել պատերազմի զոհերի օգնության հիմնադրամին։
Լորդերի պալատի եվրոպական հարցերով կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ գումարը սառեցվել է Միացյալ Թագավորության բանկային հաշվում՝ տարաձայնությունների ֆոնին, թե որտեղ պետք է այն ծախսվի: