Միջազգային

Ֆրանսիային ևս հետաքրքրում են ուկրաինական օգտակար հանածոները

Ֆրանսիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Ուկրաինայի բնական պաշարների նկատմամբ և դրանց օգտագործման շուրջ բանակցություններ է վարում դեռևս անցյալ տարվա հոկտեմբերից։ Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն՝ ընդգծելով, որ նախագահ Էմանուել Մակրոնն իրեն հանձնարարել է զբաղվել այդ հարցով:

«Այս դեպքում խոսքը ոչ թե մեր գումարները վերադարձնելու, այլ մեր պաշտպանական արդյունաբերության կարիքների մասին է»,- պարզաբանել Է Լեկորնյուն: 

Համաշխարհային հանքարդյունաբերական տվյալների ուսումնասիրության համաձայն, Ուկրաինան ունի օգտակար հանածոների համաշխարհային պաշարների մոտ 5% - ը, բայց դրանցից ոչ բոլորն են մշակվում: Երկրում կան մանգանի, ուրանի, Գրաֆիտի և երկաթի հանքաքարի պաշարներ, որոնք օգտագործվում են պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտներում: Բնական հարստությունների ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 14 տրիլիոն եվրո, որի 60%- ը ածուխ է: